Այս օրերին Ադրբեջանում էր գտնվում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը: Նշենք, որ Ադրբեջանը հանդիսանում է Չեխիա նավթի խոշորագույն մատակարարը, որին բաժին է ընկել ներմուծման 42 տոկոսը: Բայց Բաբիշն ու Ալիևն միայն գազային և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր չէ, որ քննարկել են, օրակարգում եղել է նաև ռազմական ոլորտը: «Մեր երկրների միջև համագործակցության ևս մեկ կարևոր ոլորտ է պաշտպանական արդյունաբերությունը: Այստեղ նույնպես տևական հաջող համագործակցություն կա։ Մենք Չեխիայից նաև ռազմական նշանակության բավական շատ արտադրանք ենք գնում, և ներկա փուլում բանակցություններ են ընթանում համատեղ արտադրության կազմակերպման կոնկրետ նախագծերի շուրջ։ Համոզված եմ, որ այս ոլորտը ևս մասշտաբային կլինի, քանի որ Ադրբեջանն ապահովում է իր պաշտպանական ներուժը, այդ թվում՝ տեղական արտադրության հաշվին։ Եվ ապագայում մեր փոխգործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չեխիան է, որն այս ոլորտում մեծ փորձ ունի, հատուկ նշանակություն ունի»,- Չեխիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանական աղբյուրները գաղտնազերծել են, https://haqqin.az/newsarchive/382424 որ Ադրբեջանում նոր համատեղ ձեռնարկություն է (VEXA DS) բացելու չեխական պաշտպանական արդյունաբերության CSG խումբը: Ընկերությունը երկար տարիներ զբաղվում է ռազմական տեխնիկայի սպասարկմամբ, վերանորոգմամբ և արդիականացմամբ և նախապատվությունը տալիս է այն նախագծերին, որոնք երկարաժամկետ օգուտներ են խոստանում:



