ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ «Հանդիսավոր արարողության շրջանակում նախագահ Խաչատուրյանը ստորագրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր»,- նշվում է հաղորդագրության մեջ։



