Մեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ափերից 11 կմ հեռավորության վրա հարվածների ենթարկված լցանավի մասին

Օմանի ափերից 11 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում լցանավ է հարվածների ենթարկվել։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների կենտրոնը (UKMTO)։ «UKMTO-ն հաղորդումներ է ստացել Օմանի Լիմա քաղաքից 11 կմ արևելք ընկած հատվածում առևտրային նավի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Ըստ հաղորդումների՝ լցանավը խոցվել է արկով, ինչի հետևանքով վնասվել է մեքենայական բաժանմունքը։ Իշխանությունները հետաքննություն են իրականացնում»,-ասվում է բրիտանական համակարգող կենտրոնի հայտարարության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9766

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով