Մեքսիկայում ձերբակալվել է նարկոկարտելի պարագլուխ, որի համար ԱՄՆ-ն 5 միլիոն դոլար էր խոստացել

Մեքսիկայում ձերբակալվել է «Կարտել դե լոս Ռեյես» հանցավոր խմբավորման առաջնորդ Ալֆոնսո Ֆերնանդես Մագալյոնը, որի հայտնաբերման համար ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլար պարգևավճար էին սահմանել։ Գործողությունն իրականացվել է բանակի, Ազգային գվարդիայի և ռազմածովային ուժերի մասնակցությամբ։ Մագալյոնին մեղադրանք է առաջադրվել մարդկանց ապօրինի ազատազրկման, ապստամբության, շորթման, թմրավաճառության, ինչպես նաև զինվորականների վրա անօդաչուներով հարձակումներ կազմակերպելու համար։ Նրա հետ միասին ձերբակալվել է ևս երկու անձ, առգրավվել են զենք ու թմրանյութեր։ Ձերբակալությունից ժամեր անց կարտելի ենթադրյալ անդամները փորձել են խոչընդոտել նրանց տեղափոխմանը՝ մեքենաներ հրկիզելով և փակելով Միչոական նահանգի մի քանի ավտոճանապարհներ, սակայն ուժայինները վերականգնել են երթևեկությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9771

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով