ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորում և Լոռիում

Ներքին գործերի նախարարության սպասարկման շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորի և Լոռու մարզերում. հայտնում են ՆԳՆ-ից։ Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 30-ին ծառայություններ կմատուցվեն Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10։00-16:00-ն, և Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00-ն։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացին կարող է փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով