«Որևէ տեղեկություն չունեմ, թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ». Ջուջևանի վարչական ղեկավար

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան: Տեղեկությունը հաստատել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, սակայն այլ մանրամասներ չէր հաղորդել։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի փոխվարչապետը ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանի և Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է ունեցել Աղվերանում։ SHAMSHYAN.com-ը հղում անելով սեփական աղբյուրին, գրել էր, որ Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, որպեսզի անպայման այցելի Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր, ուր նա ծնվել է 1965 թվականի հունիսի 13-ին: 168.am -ը Ջուջևանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանից հետաքրքրվեց՝ տեղեկություններ ունի՞, Ադրբեջանի փոխվարչապետը գնալո՞ւ է Ջուջևան, բնակիչներն արդյո՞ք պատրաստ են նրան ընդունելու։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5709

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով