Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացվել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանը ներկայացրել են միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, ՖԻԴԵ-ի վարպետներ Տիգրան Համբարձումյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։ Մեր թիմը մասնակից 18 թիմերի մեջ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:



