Ավերիչ հրդեհներ ԱՄՆ-ում․ հայտարարվել է տարհանում

ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում անտառային լայնածավալ հրդեհներ են մոլեգնում։ Կրակը բնակելի տներ է ոչնչացրել Սպոկան քաղաքում, իսկ փողոցները ծածկվել են թանձր ծխով. տեղական ԶԼՄ-ները սա անվանում են քաղաքի պատմության ամենաավերիչ աղետներից մեկը։ ​Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ռոբերտ Ֆերգյուսոնն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել և արգելել խարույկների վառումը։ Հայտարարվել է պարտադիր տարհանում։ ​Օդերևութաբանների տվյալներով՝ նահանգի արևելյան հատվածում միաժամանակ 12 խոշոր հրդեհ է մոլեգնում, որոնք ընդգրկել են ավելի քան 101 հազար հեկտար տարածք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով