Ինդոնեզիայում լաստանավ է հրդեհվել․ կա 5 զոհ, 41 անհետ կորած

Ինդոնեզիայի Մադուրա կղզու ափերի մոտ լաստանավ է հրդեհվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 41-ն անհետ կորել են։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ Սուրաբայայից Մակասար քաղաք ուղևորվող նավում եղել է 271 մարդ՝ ուղևորներ և անձնակազմի անդամներ։ Փրկարարներին հաջողվել է տարհանել նրանցից 225-ին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9772

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով