Սանդրա Բուլոքը և Նիկոլ Քիդմանն անակնկալ ներկայություն են ունեցել Լոս Անջելեսում «Գործնական մոգություն» (Practical Magic) պաշտամունքային ֆիլմի ցուցադրությանը և ներկայացրել սպասվող շարունակությունը, գրում է Variety-ն։ Դերասանուհիները բեմ են հրավիրել Օուենս քույրերի «հաջորդ սերնդին»՝ Ջոուի Քինգին և Մեյսի Ուիլյամսին, որոնք նոր ժապավենում մարմնավորելու են Սալիի չափահաս դուստրերին։ «Գործնական մոգություն 2»-ի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 11-ին։ Նոր ֆիլմի իրադարձությունները ծավալվում են առաջին մասից 28 տարի անց։ Օուենսների ընտանիքի 300-ամյա անեծքը փոխանցվում է հաջորդ սերնդին, ինչը ստիպում է Սալիին և Ջիլիանին կրկին միավորվել՝ կախարդանքն ընդմիշտ կոտրելու և ընտանիքը փրկելու համար։



