«Spider-Man: Brand New Day»-ը նկարահանվել է Նյու Յորքից հազարավոր կիլոմետրեր հեռու

«Spider-Man: Brand New Day» ֆիլմում գլխավոր դերերից մեկը բաժին է հասել ոչ միայն Փիթեր Փարքերին, այլև Շոտլանդիայի Գլազգո քաղաքին։ Թեև սուպերհերոսի նոր արկածները ծավալվում են Նյու Յորքում, ֆիլմի զգալի մասը նկարահանվել է ավելի քան 4800 կմ հեռավորության վրա՝ Գլազգոյում։ Tom Holland-ի մասնակցությամբ նկարահանումներն անցյալ ամռանը գրեթե կաթվածահար էին արել քաղաքի կենտրոնը։ Հարյուրավոր երկրպագուներ հավաքվել էին՝ դիտելու, թե ինչպես է դերասանը սուպերհերոսի կերպարով մասնակցում գործողություններով հագեցած տեսարանների նկարահանումներին։ Իսկ քաղաքի պատմական թաղամասերից մեկը՝ Merchant City, ժամանակավորապես վերածվել էր Նյու Յորքի փողոցների։ Սա Գլազգոյում նկարահանված հոլիվուդյան հերթական խոշոր նախագիծն է։ Ավելին, հաջորդ ամիս քաղաքը կվերածվի նաև Գոթեմի, երբ կմեկնարկեն «The Batman Part II» ֆիլմի շարունակության նկարահանումները։ «Spider-Man: Brand New Day»-ում Գլազգոն ոչ միայն դարձել է Նյու Յորքի «կրկնօրինակը», այլև ստացել է իր ուրույն ու կարևոր դերը՝ վերածվելով ֆիլմի գլխավոր «աստղերից» մեկի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9779

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով