Օգոստոսի 12-ին Արեգակի ամբողջական խավարումը կսկսվի Թայմիր թերակղզու շրջանում և տեղի կունենա կեսգիշերին, քանի որ այդ պահին այնտեղ կլինի բևեռային օր։ Օգոստոսն աստղագիտության սիրահարների համար բացառիկ ամիս կլինի։ Ամսվա ընթացքում տեղի կունենան մի շարք կարևոր աստղագիտական իրադարձություններ, այդ թվում՝ օգոստոսի 12-ի Արեգակի ամբողջական խավարումը և Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն ակտիվությունը՝ օգոստոսի 10-14-ը։ Արեգակի խավարումը սովորաբար տեղի է ունենում ցերեկային ժամերին, երբ Արեգակը գտնվում է հորիզոնից վեր։ Խավարումը կսկսվի Ռուսաստանի տարածքում՝ Թայմիր թերակղզու հյուսիսարևելյան ափին՝ Լապտևների ծովի շրջանում։ Այդ պահին այնտեղ կլինի կեսգիշեր, սակայն միաժամանակ կլինի բևեռային օր՝ Արեգակի խավարում կեսգիշերին։ Ամբողջական փուլը տեսանելի կլինի Եվրոպայում, սակայն Արեգակը հորիզոնից շատ ցածր կլինի։ Ռուսաստանում խավարումը հնարավոր կլինի դիտել հյուսիսարևմտյան շրջաններում։ Նշենք, որ Հայաստանից խավարումը տեսանելի չի լինի։



