«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդը ֆիքսել է, թե ինչպես են գորշ արջը և քոթոթները զբոսնում արգելոցում: «Այս բացառիկ կադրը ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան հարուստ, գեղեցիկ և արժեքավոր է Հայաստանի բնաշխարհը։ Յուրաքանչյուր նման տեսարան մեզ հիշեցնում է բնության պահպանության կարևորության և մեր բնական ժառանգությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին»,- գրված է հաղորդագրության մեջ: Գրառմանը կից տեսանյութ է հրապարակվել:



