Իրանի դեսպանին կանչել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանին կանչել են Թագավորության արտաքին գործերի նախարարություն Telegram-ում արված գրառման պատճառով․ փոխանցում է TACC-ը։ Ապրիլի 15-ին Լոնդոնում Իրանի դեսպանատան էջում հրապարակվել էր գրառում, որում կոչ էր արվում Մեծ Բրիտանիայում բնակվող իրանցիներին միանալ իրենց հայրենիքի պաշտպանությանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության ֆոնին։ Բրիտանական լրատվամիջոցները այն մեկնաբանել են որպես «նահատակության» քարոզչություն և կապել վերջին շաբաթներին հրեական կազմակերպությունների վրա Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների շարքի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով