Վաշինգտոնի նահանգում անտառային հրդեհներն առնվազն 600 շինություն են ոչնչացրել. AP

Մոտ 60 հազար մարդ է հարկադրված եղել լքել տները ԱՄՆ Սփոքանի շրջանում (Վաշինգտոնի նահանգ) անտառային հրդեհների պատճառով, կրակն արդեն առնվազն 600 շինություն է ոչնչացրել։ Այս մասին հաղորդել Associated Press (AP) գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ նահանգի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Սփոքանի շրջակայքում մոլեգնող հրդեհը հանգստյան օրերին արդեն ընդգրկել է 21 քառակուսի կիլոմետր տարածք: Վաշինգտոնի նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է նահանգում ստեղծված իրավիճակը և դաշնային իշխանություններին խնդրել է օգնություն ցույց տալ տարերքի դեմ պայքարում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9820

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով