Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հաղորդմամբ՝ Գելենջիկի կուրորտային քաղաքի կազմի մեջ մտնող Արխիպո-Օսիպովկա գյուղում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Հարձակման հետևանքով տուժել է նաև 13 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Տարածաշրջանային իշխանությունների փոխանցմամբ՝ թիրախում եղել է քաղաքացիական ենթակառուցվածքը:



