Շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

2026 թվականի օգոստոսի 3-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: Ինչպես տեղեկանում է «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրությունից, 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանը (1926-2000թթ.)` իր կտավներից մեկի խորապատկերին, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է իր «Արևածաղիկներ» (1970թ.) կտավը: Նամականիշների վրա առկա են նաև «100 ԱՄՅԱԿ», «ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ» և «Հայ նկարիչ» գրառումները՝ հայերեն և անգլերեն: Թողարկման օրը` 03 օգոստոսի 2026թ. Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա Չափսերը` 40,0 x 40,0 մմ Մեկ թերթի վրա՝ 8 հ. Տպաքանակը՝ 10 000 հ. x 2

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9867

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով