Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ վերջին զարգացումները։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում, առաջին հերթին՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շուրջ զարգացումները և տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը», – հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Հաքան Ֆիդանը նաև շնորհավորել է Էդ Միլիբանդին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9869

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով