Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026 թ. օգտոստոսի 2-ը ներառյալ. 1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1283 հատ կամ օգտագործվել է 57%-ը 2) դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1164 հատ կամ օգտագործվել է 90%-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտան արդեն իսկ օգտագործվել է 90%-ով` Կոմիտեն ավելի հաճախ կսկսի հրապարակել քվոտայի մնացորդները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9869

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով