Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին

Euromoney-ն ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարբերականներից մեկն է, իսկ դրա Awards for Excellence մրցանակները ողջ աշխարհում բանկերի ձեռքբերումներն ու ոլորտում ունեցած հաջողությունների ամենահեղինակավոր գնահատականներից են։ Կազմակերպությունը հրապարակել է հոդված՝ ներկայացնելով Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ընթացքը և գրանցած հաջողությունները, ինչի շնորհիվ Բանկը վերջերս լավագույնն է ճանաչվել Euromoney-ի մրցանակաբաշխության «Armenia’s Best Digital Bank for Consumers» անվանակարգում: Հոդվածում Euromoney-ն առանձնացրել է Կոնվերս Բանկի թվային առաջընթացի հիմնական ուղղությունները՝ մասնավորապես ընդգծելով․ Թվային ծառայությունների ընդլայնումը․ Converse Mobile և C360 հարթակների զարգացման շնորհիվ հաճախորդները մեկ միասնական միջավայրում կարող են օգտվել և կառավարել ավելի քան 15 ծառայություն։ Առցանց գործարքների աճը․ Դիտարկված ժամանակահատվածում հավելվածի ակտիվ օգտատերերի թիվն աճել է 17%-ով, և հավելվածի միջոցով է իրականացվել գործարքների շուրջ 70-80%-ը։ Գործարքների արագությունը. Հաշվի բացման միջին ժամանակը կրճատվել է 5 րոպեից մինչև մոտ 20 վայրկյան՝ կենսաչափական նույնականացման և KYC գործընթացների ներդրման շնորհիվ։ Թվային վաճառքների մասնաբաժնի և թվային հարթակներում վարկավորման աճը․ Էապես աճել է թվային հարթակներում մանրածախ պրոդուկտների վաճառքի մասնաբաժինը: Թվային վարկավորման զարգացումը․ Ավտոմատացված գնահատման համակարգերի և նախահաստատված առցանց վարկավորման ներդրումը նպաստել է վարկավորման գործընթացների արագացմանը և մանրածախ վարկային պորտֆելի 16% աճին։ Գործառնական արդյունավետության բարձրացումը. Թվայանցման արդյունքում ամսական ավելի քան 100,000 փաստաթուղթ ստորագրվել է էլեկտրոնային եղանակով։ Euromoney-ի գնահատմամբ, այս զարգացումները վկայում են թվային բանկային փորձառությունը կատարելագործելու, ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու և հաճախորդների սպասարկման նոր չափանիշներ ձևավորելու ուղղությամբ Կոնվերս Բանկի հետևողական աշխատանքի մասին: Կոնվերս Բանկը թվային լուծումների մշակման և կատարելագործման ընթացքում նաև կարևորում է միջազգային լավագույն փորձի և ոլորտի առաջատար կազմակերպությունների էքսպերտիզայի կիրառումը։ Մասնավորապես, Converse Mobile հավելվածում առցանց նույնականացման և հաճախորդի գրանցման և հաշվի բացման գործընթացների, ինչպես նաև C360 հարթակի կառուցման ու հաճախորդակենտրոն առաջարկների մշակման նպատակով հաճախորդների կարիքների և վարքագծի վերլուծության ոլորտում Բանկը համագործակցել է Visa Consulting-ի հետ՝ կիրառելով միջազգային լավագույն փորձն ու խորհրդատվական փորձագիտությունը։ Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այստեղ : Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9894

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով