Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Անդրեյ Սիբիհան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Նախարար Միրզոյանին մաղթում եմ հաջողություններ իր լավ աշխատանքը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը ՝ Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման, երկկողմ երկխոսության խորացման և մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության խթանելու համար»,- գրել է Սիբիհան։



