Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Միխայ Պոպշոյն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր գերազանց համագործակցության շարունակականությունը Մոլդովա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- գրել է Մոլդովայի ԱԳ նախարարը։



