Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Լատվիայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ Ձեզ հետ աշխատանքի շարունակականությունը՝ մեր երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների»,- գրել է նախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9932

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով