Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը

Իրանն ու Օմանը մոտ են համաձայնության գալուն, որը թույլ կտա առանց ԱՄՆ-ի մասնակցության վերաբացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար։ Սրանով ստրատեգիական ջրային ուղով երթևեկությունը կդրվի կողմերի համատեղ վերահսկողության տակ։ Նոր պայմանավորվածության համաձայն՝ Պարսից ծոց մտնող նավերը կշարժվեն հյուսիսային նավագնացային գոտով՝ Իրանի ափին ավելի մոտ, մինչդեռ ծոցից դուրս եկող նավերը կօգտագործեն հարավային գոտին՝ Օմանի մոտակայքում։ Իրանի ներկայացուցիչները պնդում են, որ պաշտոնական տուրքեր չեն գանձվի, սակայն համաձայնագիրը նախատեսում է այսպես կոչված «սպասարկման վճար», որը պետք է ծածկի բնապահպանական ծախսերը, բեռնատար նավերի և լցանավերի անվտանգության ապահովումը, ինչպես նաև անձնակազմի ծախսերը: Երկու իրանցի պաշտոնյաների խոսքով՝ ստացված միջոցները հավասարապես կբաշխվեն Իրանի և Օմանի միջև: Այնուամենայնիվ, ԱՄՆ մի պաշտոնյա հայտարարել է, որ համաձայնագրի իրանական տարբերակը չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով՝ նեղուցով անցնող ցանկացած ժամանակավոր երթուղի չի պահանջի համաձայնեցում Թեհրանի հետ, Իրանից թույլտվությունների ստացում կամ որևէ վճար: Այս պլանը արմատապես կփոխի նեղուցի կարգավիճակը, որը մինչ պատերազմը գործում էր որպես ազատ նավագնացության համար բաց միջազգային ջրային ուղի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9945

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով