Ռուսաստանն ու Ղազախստանը դեռևս մինչև ուկրաինական հարձակումները սկսել էին և շարունակում են առցանց առևտրի հարթակների ինտեգրման գործընթացը։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պատասխանելով Ղազախստանում ռուսական ընկերությունների պահեստային հզորությունների տեղակայման հնարավորության մասին հարցին, նշել է, որ այդ հարցը եղել և մնում է երկրների տնտեսական օրակարգում։ Նա ընդգծել է, որ այս հարցը իրենց տնտեսական օրակարգում է եղել դեռևս պահեստների և լոգիստիկ հանգույցների վրա Կիևի հարձակումներից առաջ։ «Մենք գիտենք, որ «Ozon»-ում և Wildberries-ում արդեն գրանցված են հարյուր հազարավոր ղազախստանյան մատակարարներ»,- ընգծել է փոխնախարարը։ Ըստ նրա՝ Ռուսաստանի և Ղազախստանի համագործակցությունը հենվում է բազմադարյա ընդհանուր պատմության, աշխարհի ամենաերկար ընդհանուր սահմանի և խորը տնտեսական կապերի վրա, իսկ կոնկրետ ծրագրերի մանրամասների համար հարկավոր է դիմել հենց ընկերությունների ներկայացուցիչներին:



