Ավելի քան երեք միլիարդ մարդ պարբերաբար թվային խաղեր է խաղում՝ ես նույնպես։ Անկախ նրանից՝ նախընտրում եք ռազմավարական, մարտական, թե իրատեսական սիմուլյացիոն խաղեր, ընտրությունն անսահման է։ Սովորաբար նպատակը նոր ռեկորդ սահմանելն է, սակայն կրթությունը, քաղաքական թեմաներն ու համայնքների ներուժի ամրապնդումը ավելի ու ավելի հաճախ են դառնում խաղերի մաս։ Բայց արդյո՞ք խաղալիս իսկապես հնարավոր է ինչ-որ բան սովորել։ Իտալական Վերածնունդ, բաց ծովերում նավարկող վիկինգներ, միջնադարյան Ճապոնիայի սամուրայ․ պատմական խաղերը հնարավորություն են տալիս անցյալը վերապրել որպես արկած։ Դրանք մանրուքների ճշգրիտ վերարտադրության և ստեղծագործական ազատության համադրություն են, ինչպես, օրինակ, «Assasin’s Creed» խաղաշարը, որի վաճառքը գերազանցել է 230 միլիոն օրինակը։ Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ պատմությունը վերածվում է խաղի։ Արդյո՞ք դա փոխում է անցյալի վերաբերյալ մեր պատկերացումը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



