Ադրբեջանցիները պղծել են նաև օկուպացված Մարտունիի Ներսես Մեծ եկեղեցին

2026 թվականի ապրիլի 26-ին ադրբեջանցի օգտատերերի՝ սոցցանցում հրապարակված տեսանյութից տեղեկանում ենք, որ Արցախի Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը կոտրված է․ գրում է monumentwatch.org-ը։ ««Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 30-ին ներկայացվել էր եկեղեցու պարբերական վնասումների, մասնավորապես՝ պատուհանների կոտրման և կառույցի վրա առկա կրակահերթերի հետքերի մասին»,- նշում է կայքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5781

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով