ՏԿԵՆ-ում Թուրքիայի և Կովկասի հարցերով պատվիրակության հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ» ծրագիրը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել և կարևորել է ՎԶԵԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, որը մեծապես ուղղված է Հայաստանում ենթակառուցվածքների բարելավմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ծրագրին, ջրային և տրանսպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին։ Խոսվել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրից, որը գործնականում արդեն աշխատում է։ Քննարկվել է այդ մոդելը այլ մարզերում ներդնելու հնարավորությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5781

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով