Օգոստոսի 6-7-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրերս, անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման խոչընդոտներին ու սահմանափակումներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ Հայաստանր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու է։ «Ասելու եմ այն, ինչ ասել եմ բրիֆինգում: Ես բրիֆինգում ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է: Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է, և կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու», նշել է նա։ Փաշինյանը զգուշացրել է, որ եթե այդ հարցերն արագ լուծում չստանան, դա կարող է դառնալ «ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը», միևնույն ժամանակ ընդգծելով, որ ինքը մեկնում է Չոլպոն-Ատա՝ ԵԱՏՄ հարթակն օգտագործելու և հայկական օրակարգի բոլոր խնդիրները բարձրաձայնելու համար։ Զրուցել ենք Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



