Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Սլովակիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներ Յուրայ Բլանարն ու Օանա-Սիլվիա Ցոյուն շնորհավորել են Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ «Ա յս մասին Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները գրառումներ են կատարել X-ի իրենց միկրոբլոգներում։ Մասնավորապես Յուրայ Բլանարն Արարատ Միրզոյանին հաջողություններ է մաղթել ԱԳ նախարարի պաշտոնում և համագործակցության խորացման պատրաստակամություն հայտնել։ «Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակությանը՝ Սոլավակիա-Հայաստան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման գործում»,-գրել է Սլովակիայի ԱԳ նախարարը։ Ռումինիայի ԱԳ նախարարը ևս շնորհավորել է Միրզոյանին՝ ակնկալելով երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդում։ «Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ մեր ռազմավարական գործընկերության զարգացման և հաղորդակցության նախագծերի հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական աշխատանքին։ Ռումինիան կշարունակի լինել վստահելի գործընկեր՝ առաջ մղելու Հայաստան-Եվրամիություն հավակնոտ օրակարգը, որտեղ դիմակայունությունն ու ժողովրդավարական բարեփոխումները կարևորագույն նշանակություն ունեն»,-գրել է Օանա-Սիլվիա Ցոյուն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10218

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով