Կենտրոնական Եվրոպայի երկրների համար ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել Սլովակիայում. օդը տաքացել է մինչև 42,2 աստիճան Ցելսիուս: Այս մասին X-ում հայտնել է Չեխիայի Հիդրոօդերևութաբանական ինստիտուտը: «Սլովակիայում նոր ջերմաստիճանային ռեկորդը միաժամանակ ռեկորդ է դարձել Կենտրոնական Եվրոպայի համար դիտարկումների պատմության ընթացքում: Սլովակիայում երեկ գրանցվել է աներևակայելի 42,2 աստիճան Ցելսիուս», – նշել են օդերևութաբանները գրառման մեջ:



