Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունել հայտնաբերման և ոչնչացման մասին

Իսրայելի զինվորականները հայտարարել են Հարավային Լիբանանի Սարբին գյուղում տասնյակ մետրեր ձգվող ստորգետնյա թունելի ոչնչացման մասին, որն, ըստ նրանց պնդման, օգտագործվել է «Հեզբոլահ» շարժման կողմից՝ զինծառայողների դեմ հարձակումներ նախապատրաստելու և իրականացնելու համար։ Բացի այդ, Իսրայելի զինված ուժերը տարածաշրջանում հայտնաբերել են զենքի պահեստ՝ հրթիռներով ու արձակման կայանքներով, ինչպես նաև տասնյակ այլ տեսակի սպառազինություն, այդ թվում՝ հակատանկային հրթիռներ, Կալաշնիկովի ինքնաձիգներ և մարտական ​​այլ սարքավորումներ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10092

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով