Լիբանանի հարավում օգոստոսի 5-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ իսրայելական բանակի երկու զինվոր է զոհվել, ևս չորսը՝ ծանր վիրավորվել։ Այս մասին նշվել է Իսրայելի պաշտպանության բանակի օգոստոսի 6-ի հայտարարության մեջ։ Վիրավոր զինվորները տեղափոխվել են հիվանդանոց։ Բանակից հայտնել են, որ զինվորականները զոհվել են Լիբանանի Մաջդալ Զուն քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Միաժամանակ, Լիբանանի Ազգային լրատվական գործակալության (NNA) փոխանցմամբ՝ իսրայելական հարձակումներից Լիբանանի հարավում գտնվող Բուրջ աշ-Շիմալի գյուղաքաղաքում չորս մարդ է վիրավորվել։ Բացի այդ, օգոստոսի 5-ին Թիբնին գյուղաքաղաքի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել12 քաղաքացի։



