Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 17-ի

Ռուսական ուժերի կողմից բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Կիևի մարզում և մայրաքաղաք Կիևում զոհերի թիվը հասել է 17-ի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։ Նրա խոսքով՝ ևս 44 մարդ վիրավորվել է։ Զելենսկին հավելել է, որ Կիևի մարզի վրա արձակվել է 24 բալիստիկ հրթիռ, 4 «Ցիրկոն» հրթիռ և 115 ԱԹՍ։ «Հարձակման հիմնական թիրախը քաղաքացիական պահեստներն էին։ Հարվածներ են հասցվել նաև ենթակառուցվածքներին և երկաթուղային կայարանին։ Պատերազմի հետ կապ չունեցող օբյեկտների թվում են գարեջրատունը, շինանյութերի պահեստները և քաղաքացիական լոգիստիկան», – հավելել է Զելենսկին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10108

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով