Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցով նավարկության երթուղու հստակեցման շուրջ բանակցությունները հասել են եզրափակիչ փուլ, չորեքշաբթի օրը հաստատել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաքաեին: Նախագծված նավարկության գոտին հիմնականում անցնելու է իրանական տարածքային ջրերով՝ մասնակիորեն դուրս գալով նաև Օմանի ջրեր:



