Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը չի համաձայնել Գազայի հատվածում իրադրության կարգավորման շրջանակներում ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ անցյալ շաբաթ ընդունված պլանին: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ «Նախագահ Թրամփը կարծում է, կամ նրա թիմն է կարծում, որ նրանք կարող են ՀԱՄԱՍ-ին ստիպել զինաթափվել և ապառազմականացնել Գազան։ Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը։ Նրանք մեզ նախագիծ են ուղարկել։ Մենք չենք համաձայնել դրա հետ։ Դա մեր նախագիծը չէր», – հայտարարել է Իսրայելի վարչապետը տեսաուղերձում: Ինչպես նշել է Նեթանյահուն, Իսրայելն իր զորքերը Գազայի ներկայիս գծերից դուրս չի բերի մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը։ Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Նեթանյահուի հիշատակած պլանը Իսրայելի հետ քննարկման առարկա չէ, քանի որ այն ՀԱՄԱՍ-ի հետ առանձին բանակցությունների արդյունք է, իսկ զինաթափման առաջարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու շուրջ 20-կետանոց պլանի շարունակությունն է, որն Իսրայելն արդեն ընդունել էր 2025 թ. աշնանը։



