«Հրազդան-5» ՋԷԿ-ի լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է

Oգոստոսի 5-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված «Հրազդան-5» կայանում ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու հարցը։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից: Ընկերության ներկայացրած հայտը սահմանված կարգով ուսումնասիրվել է հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Հայտի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել, ուստի նիստում քննարկված որոշման նախագիծն ընդունվել է միաձայն։ Հանձնաժողովի որոշմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի օգոստոսի 13-ը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10020

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով