ՍԱՏՄ-ն կասեցրել է «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Շուշան» արտադրական կոոպերատիվին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) արտադրական գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝ – արտադրական շինության հատակների մակերևույթների մի մասը եղել է քայքայված, – պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, – արտադրամասը չի ունեցել սանհանգույց, անձնակազմի համար հանդերձարան։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10029

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով