Ծովագյուղի բնակիչը տան բակի փակ շինությունում գայլեր էր պահում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել էր տեղեկատվություն Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ապօրինի պահվող գայլի վերաբերյալ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Ծովագյուղ համայնքի բնակիչ Մ․Ա․-ն իր տան բակի փակ շինությունում, առանց օրենքով սահմանված համապատասխան թույլտվության, պահում է երկու գայլ։ Ս․թ օգոստոսի 4-ին ԲԸՏՄ տեսուչների և «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի մասնագետների համատեղ ջանքերով մեկ արու և մեկ էգ գայլերը անվտանգ տեղափոխվել են այգի, որտեղ կենդանիներն անցել են առաջնային անասնաբուժական զննում, պատվաստվել և չիպավորվել են։ Ներկայումս կենդանիները գտնվում են մասնագիտական մշտադիտարկման ու պատշաճ խնամքի ներքո։ Քաղաքացու նկատմամբ նշանակվել է 150,000դր չափով վարչական տուգանք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10049

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով