Խաղաղության պայմանագիրը հնարավոր է մինչև տարեվերջ ստորագրվի. հնարավոր է հիպերտարածաշրջանի ստեղծում

Բաքվից վերջին օրերին նորից հայտարարություններ են հնչում, թե ՀՀ-ն պետք է փոխի ՀՀ Սահմանադրությունը։ «Մենք ազդակներ ենք ստանում, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև նշել է, որ տարածաշրջանում արդեն իսկ հաստատվել է խաղաղություն։ Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում։ Այս մասին նա հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Թեմայի շուրջ զրուցել ենք ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10066

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով