Արծվաքարում կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են հաստոցներ, գործիքներ, ներկանյութեր, գույք

Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 5-ին ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ Արծվաքար բնակավայրում այրվում է կահույքի արտադրամաս։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18։48-ին, մարվել՝ 20։24-ին։ Արտադրամասում այրվել են գույք, հաստոցներ, էլեկտրական և ձեռքի գործիքներ, ներկանյութեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10075

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով