Ինֆանտինոն ներուղություն է խնդրել, բայց պահպանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը

Մարոկկոյում կայացած արտահերթ խորհրդակցությունում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ընդունել է միջազգային մրցաշարերի մասնակի սեփականաշնորհման պլանի հետ կապված սխալները և ներողություն խնդրել, ինչի շնորհիվ ստացել է ղեկավարության աջակցությունը և պահպանել պաշտոնը։ Մրցաշարերի մասնաբաժինների վաճառքի այս նախագիծը կոշտ քննադատության էր արժանացել ՈւԵՖԱ-ի և մի շարք այլ կոնֆեդերացիաների կողմից, ինչի պատճառով Ինֆանտինոն հետ էր կանչել այն։ Չնայած ներողությանը՝ նրա հրաժարականը շարունակում են պահանջել մի շարք գործիչներ և ֆեդերացիաներ, այդ թվում՝ Ուելսն ու Անգլիան։ Այնուամենայնիվ, Եվրոպայից դուրս՝ հատկապես Աֆրիկայում, Ինֆանտինոն շարունակում է ամուր աջակցություն վայելել։ Սպորտային մեկնաբանների գնահատմամբ՝ ՈւԵՖԱ-ն չունի նրան պաշտոնանկ անելու իրատեսական լծակներ։ ՖԻՖԱ-ի հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2027 թվականի մարտին, իսկ թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10090

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով