Եմենի հութիները հայտարարել են Ադենի ծոցում սաուդյան լցանավին հարվածելու մասին

Օգոստոսի 5-ի երեկոյան Ադենի ծոցում Եմենի հութիների կողմից գրոհի է ենթարկվել սաուդյան լցանավը: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով հութիների հայտարարությունը։ Հաղորդագրության համաձայն՝ հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով «հաջողությամբ» խոցել են Սաուդյան Արաբիային պատկանող Daisy լցանավը՝ նրան ստիպելով փոխել ուղղությունը և հետ դառնալ։ Հութիներն ընդգծում են, որ գործողությունն անցկացվել է Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումն ապահովելուն ուղղված ջանքերի շրջանակներում։ Հուլիսին հութիները և Սաուդյան Արաբիան վերսկսել են փոխադարձ հարվածները։ Հութիների ներկայացուցիչները Ռիադին մեղադրել են Եմենի նավագնացության ուղիների շրջափակման մեջ, հայտարարել Սաուդյան Արաբիայի նավահանգիստների ծովային շրջափակման, ութ սաուդյան լցանավերի վրա գրոհների մասին, ինչպես նաև հայտարարել թագավորության տարածքում նավթի ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10091

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով