«Տրաբզոնսփորի» հազարավոր երկրպագուներ դիմավորել են թիմի նորեկ Մոհամեդ Սալահին։ Երեկ կեսօրին «Լիվերպուլի» 34-ամյա նախկին եզրային հարձակվողը մեկնել է Ստամբուլ, անցել բուժզննում և նույն երեկոյան ժամանել Տրապիզոն։ Այսօր տեղի կունենա Սալահի պայմանագրի ստորագրման և ներկայացման արարողությունը տնային մարզադաշտում։ Ակումբի հազարավոր երկրպագուներ Սալահին դիմավորել են Տրապիզոնի օդանավակայանում։ «Ես ուրախ եմ այս անհավանական մթնոլորտում գտնվելու համար։ Ես չեմ հիշում, որ երբևէ նման բան տեսած լինեմ։ Այստեղ 25,000 մարդ կա, դա անհավանական է։ Ես երբեք նման բան չեմ տեսել։ Ես ամենուր հաջողության եմ հասել։ Ես ուզում եմ հաջողության հասնել «Տրաբզոնսպորում»», – ասել է Սալահը։ Նշենք, որ եգիպտացին նոր ակումբում կկրի 10 համարի մարզաշապիկը։



