Առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով վերջին 24 ժամվա ընթացքում: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով նավերի ընթացքին հետևող MarineTraffic հարթակի տվյալները։ Ինչպես նշվում է, յոթ բեռնատար նավ անցել է Պարսից ծոց, երեքն՝ Օմանի ծոց։



