Meta-ն ներողություն է խնդրել Հնդկաստանի վարչապետի ֆեյսբուքյան գրառումը սահմանափակելու համար

Meta ընկերության համաշխարհային կապերի ղեկավար Ջոել Կապլանն օգոստոսի 5-ին ներողություն է խնդրել Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարից՝ հուլիսին այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի գրառումը կարճ ժամանակով սահմանափակելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Meta-ի անունից ես ներողություն խնդրեցի նախարարից՝ վարչապետ Մոդիի գրառումը սահմանափակելու սխալի համար», – հայտարարել է Կապլանը։ Անցյալ ամիս Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրել էր Meta-ի ներկայացուցիչներին պարզաբանումներ տալու՝ այն բանից հետո, երբ Facebook-ը կարճ ժամանակով սահմանափակել էր Մոդիի գրառումը։ Meta-ն հայտնել էր, որ գրառման արգելափակումը տեղի է ունեցել պատահաբար՝ տեխնիկական սխալի պատճառով։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանի հարավային Հայդարաբադ քաղաքում ոստիկանությունը գործ էր հարուցել Meta India-ի ղեկավար Արուն Սրինիվասի դեմ՝ Facebook-ում հրապարակված տեսանյութերի պատճառով, որոնք, ըստ ոստիկանության, Մոդիին ներկայացրել են «վիրավորական ձևով»։ Reuters-ը գրում է, որ Meta-ի և Մոդիի կառավարության միջև վերջին շրջանում աճել են լարվածությունը՝ կապված վարչապետին վերաբերող առցանց բովանդակության հետ։ Վերջին շաբաթներին Մոդին դարձել է համացանցային քննադատությունների, ծաղրի և հեգնանքի թիրախ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10110

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով