Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ իր գործակալները Իսլամական Հանրապետության հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում ձերբակալել են ավելի քան 20 մարդու, որոնք կապ են ունեցել իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ։ «Քերման նահանգում բացահայտվել և ձերբակալվել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ կապ ունեցող քսանմեկ վարձկաններ։ Ձերբակալվել են նաև չորս զինյալներ. նրանց մոտ հայտնաբերվել և առգրավվել են մի շարք ռազմական և որսորդական զենքեր, ինչպես նաև զինամթերք», – ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերել է «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նախարարությունը նշում է, որ վարձկանները գաղտնի կենտրոններից տեղեկություններ են հավաքել ռազմական և պաշտպանական ոլորտների վերաբերյալ և դրանք փոխանցել «Մոսադ»-ին։



