Ուկրաինան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմավարական գործընկերությունը. Սիբիգա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ Կիևում կայացած բանակցություններից հետո հայտարարել է երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին։ Ուկրաինայի ԱԳ նախարարի X-ի կատարված գրառման համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, կայուն խաղաղության հասնելու ջանքերը, տնտեսական ու էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի մասնակցությունը Ուկրաինայի վերականգնման աշխատանքներին։ Սիբիգան շնորհակալություն է հայտնել Բաքվին պատերազմի առաջին օրերից ցուցաբերված հումանիտար օգնության և էներգետիկ կայունությանն աջակցելու համար՝ ընդգծելով, որ Ուկրաինան բարձր է գնահատում Ադրբեջանի հավատարմությունը երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և ի պատասխան՝ հավատարիմ է մնում Ադրբեջանի ինքնիշխանության աջակցման սկզբունքին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10119

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով