Ջոզեֆ Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են Երևանի ու Բեյրութի միջև հարաբերությունների զարգացման ուղիները

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադադի հետ քննարկել է Երևանի ու Բեյրութի միջև հարաբերություններն ու դրանց հետագա զարգացման ուղիները։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Լիբանանի նախագահի «Ֆեյսբուք»-ի էջում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև լիբանանյան համայնքի դերին ու նրա ներդրմանը Լիբանանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման գործում։ «Հանրապետության նախագահն ու դեսպան Հադադը նաև անդրադարձել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանից ստացված հրավերին՝ մասնակցելու հոկտեմբերի 16-ին Երևանում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին (Leaders’ Summit), որը կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) առաջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10154

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով