ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նորապատ բնակավայրի 5-րդ փողոցում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել է մոտ 100 քմ տարածքում ստորգետնյա պահեստի վերին երկաթբետոնե կառուցատարրերը․ առկա է դիզելային վառելիքի արտահոսք։ Պայթյունի հետևանքով տուժել է երկու անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, կանխել դիզելային վառելիքի արտահոսքը և իրականցրել հերթապահություն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10155

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով